|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Երեկ ողջ օրվա ընթացքում Հայաստանի ընտրական գործընթացներում իր ակտիվությամբ աչքի ընկավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ըստ ամենայնի` նրան լուրեր էին հասել, որ Սերժ Սարգսյանը որոշել էր իր ձայները 59-62 տոկոս «խփել»: Համաձայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ դեսպանն ուղղակի եւ միջնորդավորված բանակցություններ է վարել իշխանությունների, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ հորդորելով ընտրությունների արդյունքներն աղաղակող կեղծիքներով չամփոփել, քանի որ կարող են հետընտրական հետաքրքիր զարգացումներ լինել:
Սակայն իշխող կուսակցությունում դեսպանին հասկացել են, որ ամեն դեպքում մեկ փուլով բացարձակ հաղթանակի մասին է հայտարարվելու եւ վերջ: ՀՀԿ շտաբի մամլո ծառայությունից հերքել են լուրը՝ ասելով, որ ՀՀԿ շտաբի պետը չի հանդիպել ԱՄՆ դեսպանին: