|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխության գործին:
Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության ներկայացուցիչներին հիշեցրել է, որ ինքը վաղուց էր ցանկացել այդ փոփոխություններն իրականացնել, բայց, կարծես թե, իշխանական վերնախավը որևէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ և դանդաղում է:
Ավելին՝ Ն. Փաշինյանը կշտամբել է իր թիմակիցներին նման կարևոր իրադարձությունները «ականջի հետև» գցելու համար: Ըստ մեր տեղեկությունների՝ նախօրեին ՔՊ փակ նիստի ժամանակ բավական երկար քննարկվել է այն հարցը, թե ինչպիսի փոփոխություններ է անհրաժեշտ անել, որ բարեփոխում լինի: Գերխնդիրն, իհարկե, ռեյտինգային կոչված համակարգի վերացումն է: Եվ գաղտնիք չէ, որ արդեն բավական երկար ժամանակ է՝ քննարկվում է այն հարցը, որ Ն. Փաշինյանը նպատակ ունի ցրել ներկայիս խորհրդարանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։