Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Փյունիկ»-ի հարձակվող Ղուկաս Պողոսյանը երկարատև ընդմիջումից հետո վերսկսել է մարզումները խոտածածկի վրա:20-ամյա ֆուտբոլիստն առայժմ մարզվում է անհատական ծրագրով:
Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում Ղուկասը նշել է, որ առայժմ վազքեր է կատարում և աստիճանաբար կմեծացնի ծանրաբեռնվածությունը. «Դեռ անհատական ծրագրով եմ մարզվում: Արդեն մեկ ամիս է` նույն ծանրաբեռնվածությամբ եմ աշխատում, բայց` մարզասրահում: Հիմա վերսկսել եմ մարզումները խոտածածկի վրա: Կարծում եմ` մոտ օրերս արդեն կմիանամ թիմին: Առայժմ դաշտում վազքեր եմ կատարում ու կամաց-կամաց ավելացնում ծանրաբեռնվածությունը: Ժամանակի ընթացքում կբարելավեմ մարզավիճակս»:
Հիշեցնենք, որ Պողոսյանը շարքից դուրս էր եկել օգոստոսի 24-ին` ընթացիկ առաջնության 3-րդ տուրի` «Ալաշկերտ»-ի հետ խաղում:
Աղբյուր՝ fcpyunik.am