|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երկու տարի առաջ` 2009 թ. մարտին, Կենտրոնի ոստիկանության պետի պաշտոնից հեռացված Արթուր Մեհրաբյանը երեկ նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետ:
Բանն այն է, որ 2008 թվականի դեկտեմբեր ամսին «Մոխիտո» կարաոկե–բարում դանակահարություն էր կատարվել, որը գրանցվել էր, սակայն ոստիկանների ոչ օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանները չէին կարողացել ճշտել այն կատարած անձանց:
Իրականում այդ հանցագործության մեջ կասկածյալներից մեկը եղել է նաեւ Արաբկիրի դատախազի որդին, սակայն ոստիկանությունն այդ վարկածը չի ստուգել, թեեւ դա պարտավոր էր անել: Հենց այդ «վրիպումի» համար էլ Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանն ազատվել էր աշխատանքից: