|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Մինչ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, կառավարության հերթական նիստն էր ընթանում, կառավարության շենքի առջև բողոքի ցույց էր:
Տասնյակ քաղաքացիներ, այդ թվում` Սարի թաղի վթարային բնակելի տների բնակիչները և Հյուսիսային պողոտայի կառուցման հետեւանքով իրենց տներից զրկվածները ցանկանում էին իրենց բողոքը հայտնել անձամբ վարչապետին:
Կառավարության ներկայացուցիչը հավաքվածներին հորդորում էր բողոքները գրավոր ներկայացնել, սակայն մարդիկ հայտարարում էին, թե այնքան են գրել, որ արդեն ամաչում են հերթական նամակը գրել:
Հավաքվածների թվում էին նաեւ խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներ, երկրապահներ, սոցիալապես անապահով վիճակում գտնվող քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ:
Մանրամասներն ու տեսանյութն` ավելի ուշ: