կարևոր
1960 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-14 15:06
Քաղաքական

Դատախազությունը պարտակում է պետական դավաճանության մասին հաղորդումը

Դատախազությունը պարտակում է պետական դավաճանության մասին հաղորդումը

Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերին դավաճանելու և Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգի մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանի հայտարարությունը դատախազությունը քննության առարկա չի դարձրել։ Այլ խոսքով՝ սահմանադրական կարգի ու պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունը դատախազության կողմից պարտակվում է։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ արժանահավատ տեղեկություններ ունի, որ հենց կառավարության ղակավարը, վախենալով իր աթոռի համար, ադրբեջանցիներին խնդրել է ձերբակալել Ռուբեն Վարդանյանին ու նրան թույլ չտալ` գալ Հայաստան:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերին դավաճանելը և Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգն ինձ ստիպում է հայտարարել քաղաքական պայքարի մեկնարկի մասին և կոչ անել երկրի ու սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին միավորվել Հայաստանի ապագան փրկելու գաղափարի շուրջ»,- նշել էր նա։

«Փաստինֆո»-ն Կարապետյանի հայտարարություններին հաջորդող օրերին դիմել էր իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանական գործողություններ կատարելու դեպքով, թե՝ ոչ, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից բանավոր հարցմանը չեն պատասխանել՝ խնդրելով գրավոր հարցում ուղարկել, ինչն էլ արել ենք։ Գրավոր հարցման պատասխանի համար օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետն արդեն ավարտվել է, սակայն պատասխան այդպես էլ չենք ստացել։

Նկատենք, որ նույն իրավապահները շատ արագ են արձանագանքում, երբ անանուն աղբյուրում՝ իշխանամերձ տելեգրամյան ալիքներում որեւէ անանուն նյութ է հրապարակվում՝ ընդդիմադիր որեւէ գործչի կամ ընդհուպ մահացած Պրիգոժինի զինված խմբավորումների մասին. Ոչ միայն արձագանքում են, այլ անգամ վարույթ հարուցում ու Նիկոլ Փաշինյանն էլ այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե նման հրապարակումներն ստուգելը իրավապահների պարտականությունն է։ Իսկ երբ խոսքը վերաբերում է Փաշինյանի կողմից սահմանադրական կարգը տապալելուն վերաբերող հրապարակումներին՝ իրավապահների պարտականությունն անմիջապես փոխվում է ու նրանցից պահանջվում է ցուցաբերել մեղմ ասած հանցավոր հանցագործություն, պարտակում։

Նույն իրավիճակն է Արշակ Կարապետյանի հայտարարությունների պարագայում, Փաշինյանիտ նախկին օգնական-գլխավոր դատախազը, բնականաբար, որևէ վարույթ չի նախաձեռնել, լծվել են սեփական անգործությունը քողարկելուն, ինչը, մեր գնահատմամբ, տվյալ պարագայում արդեն նաեւ հանցակցություն է. Ըստ դերաբաշխման՝ մեկը պետության անվտանգության դեմ հանցագործություն է կատարում, իսկ մյուսը՝ այն պարտակում։