|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանը որոշել է «Ձախ ճակատ» շարժման համակարգող, ընդդիմադիր գործիչ Սերգեյ Ուդալցովին տնային կալանքի ենթարկել. հայտնում է Lenta.ru կայքը: Մինչ այս նրան չէր թույլատրվում բացակայել քաղաքից: Ուդալցովը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Նա տնային կալանքի տակ կմնա մինչեւ 2013թ. ապրիլի 6-ը: Այդ ընթացքում նրան թույլատրվում է շփվել միայն փաստաբանների ու հարազատների հետ, արգելվում է նամակագրություն ունենալ, օգտագործել ինտերնետ եւ ցանկացած այլ կապի միջոց:
Ուդալցովը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: