Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Yerkir.am-ը նախագահի` արդեն նախկին թեկնածու Արամ Հարությունյանից հետաքրքրվեց, թե իշխանությունների կողմից այս ընթացքում ճնշումներ եղե՞լ են իր նկատմամբ, եւ արդյո՞ք կյանքում մութ էջեր ունի, որոնք կարող էին իշխանությունները կամ ինչ-որ ուժեր օգտագործել, որ հանի թեկնածությունը:
Հարությունյանը չհերքեց, որ ճնշումներ եղել են ինչպես իր, այնպես էլ իր ընկերների վրա: Իսկ նպատակը, ըստ նրա, եղել է պարզելը, թե ընտրագրավն ով է տվել: Նա պատմեց, որ այս ընթացքում եղել են մարդիկ, ում հետ մտերիմ է եղել, բայց իրենց հանդիպումներից հետո այդ մարդիկ անհետացել են, հետո նրանց վարորդներն ասել է, որ ՀՀ-ում չեն այդ մարդիկ:
Հարությունյանը հայտարարեց, որ այդ դեպքերից հետո հասկացել է, որ իր հեռախոսները գաղտնալսվում են, եւ հարցերը հեռախոսով պետք չէ քննարկել: Նրա համախոհները, որոնց վրա ճնշումներն են գործադրվել, պաշտոնյաներ չեն: Թեեւ նրանց մի մասը հիմա ՀՀ-ում է, բայց նա հետները չի շփվում՝ վտանգից հեռու պահելու համար:
«Իմ կյանքում մութ էջ չկա: Դիմում եմ Սերժ Սարգսյանին եւ իշխանություններին` միեւնույն է, որքան էլ մութ էջեր փորձեք գտնել՝ չեք կարող»,- հայտարարեց Արամ Հարությունյանը:
Ի դեպ, Yerkir.am-ն այսօր պարզել է նաեւ Արամ Հարությունյանի ղեկավարած կուսակցության՝ «Ազգային համաձայնության» անդամների թիվը՝ հինգ հազար: