|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թունիսյան հեղափոխությունից հետո տեղի ունեցած առաջին քաղաքական սպանությունից հետո (սպանվել է ընդդիմադիր գործիչ) երկրում նորից բողոքի ակցիաներ են անցկացվում: Euronews-ի հաղորդմամբ` երկրի ՆԳ նախարարության շենքի մոտ ավելի քան 20.000 մարդ է հավաքվել:
Ցուցարարները սկզբում ուղղակի բարձրացրել են իշխող «Ան Նահդա» իսլամիստական կուսակցությանը դատապարտող պաստառներ: Այնուհետեւ ցույցը վերածվել է ոստիկանների հետ բախումները: Նրանք ցույցի մասնակիցների դեմ կիրառել են մահակներ եւ արցունքաբեր գազով լցված նռնակներ, սակայն ցույցը ցրել չի հաջողվել:
Ոստիկանները փորձում են անել հնարավորը` ցուցարարների մուտքը Սիդի Բաուզիդ կանխելու համար: 2011թ. հենց այնտեղից էր սկսվել հեղափոխությունը:
BBC-ի հաղորդմամբ` քիչ առաջ Թունիսի վարչապետ Համադի Ջեբալին հայտարարել է, որ քաոսից դուրս գալու համար ընտրություններ կանցկացվեն, եւ նոր կառավարություն կձեւավորվի: