|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թունիսի «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր շարժման առաջնորդ Շուքրի Բալաիդն այսօր սպանվել է` գլխին կրակոցով. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նախնական տվյալներով` անհայտ անձինք կրակ են բացել ընդդիմադիր գործչի ուղղությամբ, երբ նա իր տանից դուրս գալիս է եղել: Բալաիդի մահվան մասին տեղեկացրել է նրա եղբայրը:
«Ժողովրդական ճակատը» բաղկացած է 12` ձախ ուղղվածության կուսակցություններից, ստեղծվել է անցյալ տարվա օգոստոսին` հետագայում ընդդիմադիր կոալիցիա ձեւավորելու նպատակով: