|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, թե ԼՂՀ պաշտպանական ուժերի հետ շփման գծում, հայկական զինված ուժերի կողմից արձակված գնդակից զոհվել են Ադրբեջանցի ժամկետային զինծառայող Սյանան Ալիզադեն եւ լեյտենանտ Թուրալ Ասկերովը:
Yerkir.am-ը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեց ճշտել, թե այդ ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել սահմանին: Ի պատասխան նա մեզ հայտնեց, որ հայկական զինված ուժերը ոչ մի դեպքում նախահարձակ գործողություններ չեն իրականացրել եւ չեն իրականացնում, եւ ոչ մի անգամ առաջինը չեն խախտել հրադադարի ռեժիմը:
Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: «Թող ադրբեջանցիներն իրենց բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում զոհված զինծառայողների մահվան պատճառը չվերագրեն իբր հայկական կողմից արձակված կրակոցներին: Թող նրանք իրենց զոհված զինծառայողների մահվան պատճառները սեփական զորքերում փնտրեն»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: