Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ադրբեջանում բնիկ ազգերի ազգային ինքնագիտակցությունը դեռեւս սաղմնային վիճակում է. yerkir.am-ին ասաց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Ըստ փորձագետի` դա մի շարք խորքային պատճառներ ունի: Նախ, ինչպես գիտենք, մուսուլման ժողովուրդների համար առաջին հերթին իրենց կրոնական գիտակցությունն է առաջնահերթ: Մյուս պատճառն այն է, որ Խորհրդային միության ժամանակ բնավ չէին խրախուսվում փոքրաթիվ ազգերի ինքնագիտակցության դրսեւորումները:
Արա Պապյանը ուշադիր հետեւում է Ադրբեջանում ընթացող զարգացումներին եւ տեսնում, որ արդեն մի թեւ է ձեւավորվում` լինեն լեզգիները, ավարները, թե թալիշները, որ բնավ մտադրություն չունեն ադրբեջանական լուծը տանելու: Եվ երկրորդ` նրանք իրենց ավելի բարձր մշակույթ եւ պատմություն ունեցող ազգ են համարում, որն իրականություն է, եւ չեն ուզում ենթարկվել քոչվոր եկվորներին:
Ինչ վերաբերում է Ադրբեւանում սոցիալ-տնտեսական դժգոհություններին եւ, դրանցով պայմանավորված, սոցիալական ըմբոստությանը, ապա, Արա Պապյանի դիտարկմամբ, դա նաեւ իշխանությունների էթնիկ քաղաքականության արդյունք է: Օրինակ` նրան լեզգիներից մեկը պատմել է, որ ադրբեջանական իշխանություններն այժմ վարում են խիստ խտրական ներքին քաղաքականություն, որը խելամիտ չէ, որովհետեւ տեղի ազգային փոքրամասնությունները դա տեսնում են:
Ըստ Պապյանի` հայկական կողմը պետք է աջակցի Ադրբեջանի բնիկ ազգերի մշակութային արժեքների վերհանմանը` գիտահետազոտական առումով եւ այլն: Այն, ինչ կատարվեց Գուբայում եւ Իսմայիլըում, ներքին` էթնիկ բախումների նախանշաններն են: Այսօրվա վիճակով դեռեւս մեծածավալ բախումներ հնարավոր չեն, որովհետեւ ամեն ինչ դեռ պետք է հասունանա: Առաջիկա 1-2 տարվա ընթացքում այդպիսի էթնիկ բախումներ այլեւս չեն լինի, իսկ եթե 5 եւ ավելի տարիների տեսանկյունից դիտարկենք, ապա այդպիսի բախումները շատ հնարավոր են, որովհետեւ առնվազն մի քանի տարի ժամանակ է պետք, որ այն ազգային ինքնագիտակցության ծիլերը, որ այսօր կան, զարգանան եւ սկսեն իրենց պտուղները տալ:
Գործընթացն անշեղորեն ընթանում է: Օրինակ` «Թալիշի Սադո» թերթի խմբագիրը թալիշ է` մարդ, ով բնավ անկախության կողմնակից չէ, բայց այդ մարդուն բռնեցին, եւ նա բանտում է: Այսինքն` Ադրբեջանը, ճնշելով չափավորներին, հնարավորություն է տալիս, որ դրանց մի մասն անցնի ավելի ծայրահեղների կողմը, եւ ազգային շարժումներն առավել ծայրահեղական դառնան:
«Այս հարցում Ադրբեջանը մեր դաշնակիցն է»,- նշեց Արա Պապյանը, եւ եթե մի 2-3 տարի էլ նման քաղաքականություն վարի, անպայման այնտեղ ազգային հողի վրա բախումները կլինեն: