կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-17 19:56
Հասարակություն

«Զարթոնք»-ի փոքրիկները փչեցին 30-ամյակի տորթի մոմերը

«Զարթոնք»-ի փոքրիկները փչեցին 30-ամյակի տորթի մոմերը

Ինչպես գրում է www.alikonline.ir կայքը, շարունակվում են «Զարթօնք» պարախմբի 30-ամեակին նւիրւած միջոցառումները: 

«ԱԼԻՔ» - Հինգշաբթի եւ ուրբաթ, նոյեմբերի 15-ին եւ 16-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Կոմիտասի անւան համերգասրահում տեղի ունեցաւ «Զարթօնք» պարախմբի հիմնադրման 30-ամեակին նւիրւած՝ «Մանկա-պատանեկան տարեկան ելոյթը» մասնակցութեամբ Հայաստանից ժամանած «Հայ արեւ» անսամբլի երգչուհիների:

Համերգը առաջին իսկ պահից վերածւեց տօնի, որտեղ «Զարթօնք»-ի փոքրիկները երգչուհիների կենդանի ու հնչեղ կատարման շնչերանգով, 30-ամեայ պարախմբի որակական պատկերը փոխանցեցին հանդիսատեսին, որի շարքերում հիւրաբար ներկայ էին ՀՀ Գլխաւոր դատախազը, Թ. Հ. Թ. թեմակալ առաջնորդը, ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը, դեսպանութեան աշխատակազմի ընկերակցութեամբ, հոգեւոր հայրեր, ազգային մարմինների ներկայացուցիչներ:

Համերգի առաջին հատւածում՝ ժողովրդական երգ-երաժշտութեան ներքոյ, «Զարթօնք»-ի աւելի քան 61 փոքրիկ, եւ 10 պարուսոյց կատարողներ ցուցադրեցին իրենց պարային հմտութիւնները: Իսկ ելոյթի երկրորդ բաժնում «միջազգային փառատօնի» անւան տակ զարթօնքցիները ցուցադրեցին ուկրայնական, իտալական, կանադական, ռուսական, յունական, բրազիլական եւ իսպանական ազգային պարերից նմուշներ:

Տօնական երեկոյի գեղարւեստական հաճոյքը համալրեցին Հայ արեւցիները, որոնք երգի հետ միասին պարային ելոյթով եզրափակեցին համերգը:

Օրւայ առիթով օրհնանքի խօսքն ուղղելով «Զարթօնք»-ին, Սրբազան Հայրը կարեւորեց Լոռեթա Աւետիսեանի հետեւողական աշխատանքներն ու նւիրւածութիւնը հայ մշակոյթի պահպանման ու տարածմանն ուղղւած գործում եւ «Զարթօնք»-ի 30-ամեակը շնորհաւորեց բոլոր իրանահայութեանը:

Յաւելենք նաեւ, որ հինգշաբթի, նոյ. 15-ի առաւօտեան, Լոռեթա Աւետիսեանի ընկերակցութեամբ, «Ալիք» օրաթերթի խմբագրութիւն այցելեց «Հայ արեւ» անսամբլը, գլխաւորութեամբ Թագուհի Գէորգեանի եւ Լիլիթ Բադալեանի