|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Բահրեյնի Թագավորության խորհրդարանի Բահրեյն-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:
Թե' Աբրահամյանը եւ թե' Բահրեյնի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հասան Իյադ Բու Խամասը հանդիպման ընթացքում շեշտը դրել են երկկողմ համագործակցության զարգացման վրա: 2 երկրների ներկայացուցիչները խոսել են միջխորհրդարանական կապերի զարգացման, երկկողմ շփումների, փոխայցերի, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության ակտիվացման մասին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ` կարևորելով խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: