Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 5-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Խորհրդակցությանը մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների ու զորամասերի հրամանատարները. հայտնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ընթացիկ և առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: Բանակի հրամանատարի տեղակալները` ըստ ուղղությունների, ներկայացրել են իրականացված աշխատանքների համալիրը, անդրադարձ են կատարել տեղ գտած թերություններին ու բացթողումներին, առաջարկել դրանք շտկելու արդյունավետ ուղիներ:
Վերջում բանակի հրամանատարը ի մի է բերել խորհրդակցության արդյունքները և ներկա սպայակազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ: