կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-31 13:25
Քաղաքական

Նախագահը կրկին հիշեց ''սկուտեղը''

Նախագահը կրկին հիշեց ''սկուտեղը''

ՀՀ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի եւ աբովյանցի ընտրողների հանդիպման ժամանակ հնչեցին հայ-ադրբեջանական հարաբերություններին, Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, նաեւ զուտ կենցաղային, առօրեական հարցեր:

 

Խոսելով Ցեղասպանության ճանաչման մասին` նախագահն ընդգծեց, որ 100-րդ տարելիցով ամեն ինչ չի ավարտվում: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, նա հստակեցրեց, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը:

 

Երբ արդեն հարցեր չկային, նախագահն աբովյանցիներին խնդրեց առավելագույնն անել` ընտրությունները լավ անցկացնելու համար: Նա նշեց, որ դա չափազանց կարեւոր է մեր երկրի հետագա զարգացման համար: «Անկեղծորեն եմ ասում` չենք կարող կառուցել ապահով Հայաստան, եթե մեր ժողովուրդը կասկածի իշխանությունների արդար ընտրվելու հարցում»,- հայտարարեց նախագահը:

 

Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ սկուտեղի վրա բերել եւ իրենց մատուցել են լավ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, եւ եթե չկարողանան օգտվել այս պատեհ առիթից, արածները գրոշի արժեք չի ունենա: