|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի համար մտահոգիչ է Վեհաժողովում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցը, «որովհետեւ նման աշխատաոճ ընդունված չէ նման կառույցներում»: Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում եւ նշեց, որ, իհարկե, խոսքի ազատ արտահայտման իրավունքն ամենակարեւորներից է, բայցեւ չպետք է մոռանալ, որ այն ունի որոշակի սահմանափակումներ:
Այն, ինչ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում, ըստ Հարությունյանի, աննախադեպ էր: Նա նշեց, որ ժամանակին Ժիրոնովսկին էլ էր նման հնարքների դիմում. կան գործիչներ, ովքեր, իրենց իսկ կարծիքով, ավելի ընդդիմադիրի անուն ձեռք են բերում նման գործելաոճի արդյունքում:
Հարությունյանը տեղեկացրեց, որ Փոստանջյանը ժողովրդավարությունն այլ կերպ է հասկանում, ինքը` այլ: «Ես ոչ թե բարի պատվիրակության ղեկավար եմ, այլ անում եմ այն, ինչ թելադրում է մեր երկրի ժողովրդավարությունը»,- ասաց նա: