Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը Facebook-յան իր էջում գրում է.
«Ոչ մեկին չի հուզում, չէ՞, թե ինչի «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրումից հետո ՔՆՆԱՐԿՈՒՄ անվանվող կաղկանձ, գռմռոց, գռմըշտոց ու կծմծոց ՉՀՆՉԵՑ։ Պատասխանը հստակ է՝ չեն դիտել։ Ու որքան էլ ցուցադրվի՝ շատ քչերը կգնան-կդիտեն, մանավանդ՝ սեփական նախաձեռնությամբ։ Իսկ ինչից է դա՞։ Ասեմ։ Ոչ ոք չի ուզում ավելորդ անգամ տեղաշարժել իր փտած հետույքը, այսինքն ելնել-գնալ-հասնել կինոթատրոն, ֆիլմ նայել։ (Թող մի հատ նայի, հետո էլ թող «կարծիք» խզբզի, լավ… էդպիսի բաների ե՞նք դիմացել)…
Մենք գիտենք, որ դրանք ՊԻՏԻ ամեն բան պատրաստի ստանան… Որովհետեւ բոլորն իրենց պարտական են, անձամբ պիտի բերեն ու տան բուռները։ Ծայրահեղ դեպքում՝ ինչ-որ մեկը պիտի դրանց հրավիրատոմս տա… (ԷՍՏԵՂ ՔՖՈՒՐ ԿԱ, ՀԱ)։
Բա ասա՝ այ ազգայնամոլությամբ տառապող (ԱԶԳԱԽՏ) ու բլոգներում թավալվող մողես-մողեսուհիներ, եթե դուք կինո չեն գնում, թատրոն չեն գնում, գիրք չեն առնում, բա էլ ինչի՞ եք մեկ-մեկ ոռնում՝ «ԳԻՐՔ ՉԵՆ ԳՐՈՒՄ, ՆՈՐ ԿԻՆՈ ՉԻ ՆԿԱՐՎՈՒՄ»… Բա ասա այ… (ՔՖՈՒՐ ԿԱ) վատ մարդիկ, եթե գիրք ու տոմս չեք առնում՝ ո՞նց արտադրվի էդ ամեն ինչը, ի՞նչ միջոցներով… ԴԱ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է, չէ՞, այ… (ՓԻՍ ՔՖՈՒՐ ԿԱ) շա՛տ վատ մարդիկ։
Էս աշխարհում ՈՉ սպոնսորով ֆիլմ է նկարահանվում, ՈՉ ԷԼ սպոնսորով գիրք է գրվում։ Աշխարհում գոյություն ունի հրատարակիչ, պրոդյուսեր… Բայց դա միայն աշխարհում, իսկ էստեղ ՉԻ ԿԱՐՈՂ լինել, որովհետեւ ձեր նման փնթի հորթերը կարող են, ասենք, ձեռքի հեռախոսին տալ 400-500 000 դրամ, բայց գրքին ու ֆիլմի տոմսին 1500-2000 դրամ չեն տա…
ԱՅ, ԷՍՏԵՂ ՈՉ ՄԻԱՅՆ ՔՖՈՒՐ ԿԱ, ԱՅԼ ԷՍՏԵՂ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՍՐԱՆՑ ՍԱՂԻ ԳՈՎԱԶԴԸ։
Չէ, Հայաստանը երկիր կամ պետություն չի, սա մի անդուր ՍԵՐԻԱԼ ա, որի վերջին սերիան վաղուց արդեն ցույց են տվել…
Հ. Գ. Էս քանի օրը գնամ էդ ֆիլմը նայեմ, որ խոսակցություն չգա վրաս… (Դա շատ վատ բան ա, տանը հանգիստ նստած ես, մեկ էլ դուռը զանգում են, բացում ու տեսնում ես, որ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ա էկել վրադ)»։