| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստովանել է, որ թիմը դեռևս շարունակում է կախման մեջ մնալ Սթիվեն Ջերարդից:
32-ամյա ավագը, ով մասնակցել է Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության բոլոր` 23 հանդիպումներին, գավաթային խաղում հանգստի հնարավորություն էր ստացել: Սակայն թիմը չկարողացավ հաղթահարել համեստ «Օլդհեմի» արգելքը, իսկ Ջերարդը խաղավարտից 35 րոպե առաջ ստիպված եղավ փոխարինման դուրս գալ, սակայն նրա ջանքերով «կարմիրները» միայն կարողացան կրճատել հաշվի տարբերությունը:
«Վստահ չեմ, որ նրա բացակայությամբ մենք կշարունակենք հաջող հանդես գալ: Սթիվենը եզակի խաղացող է: «Օլդհեմի» հետ խաղում նա, կարծես, երկնքից հայտնվեց և ամեն ինչ փոխեց»,- ասել է մարզիչը The Times-ին տված հարցազրույցում:
Ռոջերսը անդրադարձել է նաև Ջերարդի նոր պայմանագրի հետ կապված հարցերին. «Ես նրա հետ արդեն խոսել եմ այդ հարցով: Մենք ընդհանուր հայտարարի ենք եկել և կսպասենք մրցաշրջանի ավարտին, իսկ հետո արդեն սեփականատերերի հետ կքննարկենք»: