կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-09 16:59
Քաղաքական

Սուննի Թուրքիան զավթել է շիա Ադրբեջանը և Ալիևին պահում է ջերմոցում. Ա. Գրիգորյան

Սուննի Թուրքիան զավթել է շիա Ադրբեջանը և Ալիևին պահում է ջերմոցում. Ա. Գրիգորյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը գրում է.

«Սուննի իսլամ դավանող Թուրքիան և իր բանակը զորավարժության անվան տակ զավթեց շիա իսլամ դավանող Ադրբեջանը։ Ալիևի խոսքին, որ հետևում ես, հստակ երևում է, որ ներկված մազերով այս հանցագործին թուրքերը զրկել են ինֆորմացիայից և պահում են ջերմոցում։
 
Կռիվը մի օր կավարտվի և այդ ժամանակ թրքական զորքը սուննի ահաբեկիչների հետ կսկսի զբաղվել Ադրբեջանի քաղաքացիներով՝ բավարարելով ամենատարբեր պահանջմունքներ։ Նրանք մնալու են և փորձելու են ստանալ իրենց ավարը։
 
Սա ինչո՞ւ եմ ասում:
 
1. Ադրբեջանը կանգնած է տոտալ քաոսի վերածվելու առաջ, ինչը մեզ պետք է ստիպի ստեղծել նոր մարմին (պայմանական ասած` ուղեղի կենտրոն), որը պետք է վերլուծի փաստացի ամեն ինչ` կանխատեսելի դարձնելու Ադրբեջանը մեզ համար, ինչպես առաջ էր։
 
2. Այսօր պետք է բանաձևվի, որ Թուրքիան որևէ ակնկալիք չունենա` մասնակցելու Արցախի խնդրի կարգավորմանը ոչ մի տևաչափով։
 
3. Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները պետք շատ արագ ինքնակազմակերպվեն և բռնեն ինքնորոշվելու ճանապարհը, վերանայեն իրենց վերաբերմունքը Ալիևի կլանի և Թուրքիայի նկատմամբ։
 
4. Թուրքիայի կողմից զավթված Ադրբեջանում պետք է իրականացնել միջազգային ճնշում, որպեսզի ոչնչացվեն գրոհային վարձկանները։
 
5. Քաղաքակիրթ աշխարհը հայտարարությունների մակարդակից պետք է անցնի գործողությունների՝ զսպելով Թուրքիայի ախորժակը այս տարածաշրջանում։
 
Անկանխատեսելի հարևանը մարտահրավեր է ոչ միայն մեզ համար, այլ նաև Իրանի։ Մեխանիզմներ են պետք, որպեսզի այսօր գնահատվի վաղվա սպասվելիքը, վիճակը և հնարավոր զարգացումները»։