կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-25 15:36
Առանց Կատեգորիա

Մոսկվան ԼՂ վեճն արդեն լուծված է համարում. ռուս քաղաքագետ

Մոսկվան ԼՂ վեճն արդեն լուծված է համարում. ռուս քաղաքագետ

Իրանում  ստեղծված իրադրության պայմաններում Ռուսաստանը Հարավային Կովկասում կարող է իրեն ավելի վստահ զգալ, քան Վրաստանի հետ պատերազմի ժամանակ: Եվ ռազմական հակամարտությունը, որում Ռուսաստանը հստակորեն կլինի Ադրբեջանի հակառակորդների բանակում, հավանական է. Vesti.Az-ին տված հարցազրույցում ասել է Գլոբալացման եև սոցիալական շարժումների ռուսաստանյան ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը:

 

Ըստ նրա` Ղարաբաղում հակամարտությունը կարող է նույնիսկ օգտակար լինել, մասնավորապես` նավթային շուկայում հակառակորդի ` Ադրբեջանի թուլացման առումով:  

 

Ադրբեջանական կայքի լրագրողի հարցին` կարո՞ղ է Ռուսաստանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, եթե որոշեն խոցել Ստեփանակերտի օդանավակայանից թռչող ինքնաթիռները, քաղաքագետը պատասխանել է. «Կարծում եմ` Ռուսաստանը Ադրբեջանի վրա ճնշում կգործադրի: Ռիսկերը նրա համար այսուհետ մեծ են: Հայաստանի հետ Ռուսաստանը խոշոր գործարար նախագծեր ունի: Դրանից մեկը պղնձի արդյունահանումն է, որի համար վայրենաբար կտրվում է Թեղուտի անտառը: Ադրբեջանը իրեն մեծ ռիսկի կենթարկի, եթե որոշի սկսել պատերազմը հենց հիմա»:

 

Ներկայացնելով այս տարի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իր կարծիքը` Կոլտաշովն ասել է, որ ավելի շատ կանխանշաններ կան, որ Մոսկվան վեճն արդեն լուծված է համարում: Ադրբեջանի փորձերը` ապացուցել հակառակը, անտեսվելու են: Ըստ նրա` Եվրամիությունը որեւէ լուրջ ազդեցություն ունենալ չի կարող, իսկ ԱՄՆ-ը ստվերում կմնա: