Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի խմբակցությունները, մասնավորապես, ՔՊ-ն եւ «Հայաստան»-ը ներկայացրեցին, թե իրենք ԱԺ-ում որ մշտական հանձնաժողովներում են նախագահներ առաջադրելու:
Նշենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 12 է: Առաջին երկու հանձնաժողովները ընտրեց ՔՊ-ն, երրորդ հանձնաժողով ընտրելու իրավունքը «Հայաստան» խմբակցությանն էր: 5-րդ եւ 6-րդ հանձնաժողովները ընտրեց կրկին ՔՊ-ն, իսկ 6-րդը՝ «Հայաստան» խմբակցությունը: 7—րդ, 8-րդ եւ 9-րդ հանձնաժողովները ընտրեց ՔՊ-ն, 10-րդը՝ «Հայաստանը» եւ վերջապես 11-րդ եւ 12-րդ հանձնաժողովները կրկին բաժին հասան ՔՊ-ին:
Ստորեւ ներկայացնում ենք, թե որ հանձնաժողովի նախագահին որ խմբակցությունն է առաջադրելու:
«Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցությունը կառաջադրի նախագահներ ԱԺ հետևյալ մշտական հանձնաժողովներում․
Պետական, իրավական հարցերով մշտական հանձնաժողով
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Արտաքին հարաբերություններ մշտական հանձնաժողով
Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով
«Հայաստան» խմբակցությունը կառաջադրի նախագահներ ԱԺ հետևյալ մշտական հանձնաժողովներում․
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հանձնաժողովի նախագահ չի ունենա: