Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է, եւ թեկնածուներն արդեն որոշել են իրենց մարտավարությունը. հասարակության հետ շփումներում հիմնականում գերակտիվ է լինելու Սերժ Սարգսյանը, ակտիվ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը: Մյուսների հույսը եթերն է, տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցները, նաեւ սոցիալական ցանցերը: Կան նաեւ թեկնածուներ, ովքեր հրաժարվում են քարոզարշավից՝ դա համարելով յուրահատուկ քարոզչություն:
Անդրիաս Ղուկասյանի «զենքը», օրինակ, իր հացադուլն է, Արման Մելիքնյանն էլ «կամ ու կացի» մեջ է, քանի որ ԿԸՀ-ն իր պահանջած ցուցակները չի տվել: ՀՀԿ-ն թեեւ, ըստ տարածված կարծիքի, մրցակիցներ չունի, այնուամենայնիվ, ունի ընտրություններում մասնակցության բարձր տոկոս ապահովելու լուրջ խնդիր: Իսկ դա այսօր ամենաբարդն է:
Բանն այն է, որ աշխատանքի հեռանկարով՝ մարդկանց մեծ մասը լքել է գյուղը՝ գնալով Հայաստանից դուրս կամ Երեւան: Ընտրությանն էլ չեն պատրաստվում գնալ գյուղ՝ մեկ ձայնի համար: ՀՀԿ-ն կարիք ունի` ընտրության օրը նրանց իրենց բնակավայրերը տանելու, իսկ դրա համար անհրաժեշտ է կրկնակի գումար, այսինքն՝ գումար` որպես կաշառք, քանի որ շատերը` «սպանես էլ», առանց կաշառքի չեն ընտրի:
Ըստ yerkir.am-ի տեղեկությունների` ՀՀԿ շտաբում ինտենսիվորեն քննարկվում են, «հանուն ապահով Հայաստանի», մարզերից տեղափոխվածներին հավաքագրելը եւ ավտոբուսներով քվեարկության տանելը: ՀՀԿ-ականները համատիրությունների միջոցով փորձում են հստակեցնել, թե որ բնակիչն ունի Երեւանի գրանցում, որը՝ մարզերի, որպեսզի ճշտեն, թե ում հետ են կոնկրետ «աշխատանք տանելու»: