Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչես արդեն տեղեկացրել էինք` Ծաղկաձորում` առաջիկա երեք օրերին անցկացվելու է ՖԻԴԵ նախագահական խորհրդ:
Այսօր `լրագրողների հետ հանդիպման ժամանակ երբ հարց հնչեց, թե արդյոք ՖԻԴԵ-ն չի պատրաստվում վերանայել 2016թ-ին Շախմատային օլիմպիադան Բաքվում անցկացնելու հարցը, Կիրսան Իլյումչինովը պատասխանեց.
«Մենք մի սպորտային ընտանիք ենք և սպորտի հետ ոչինչ խառնել պետք չէ: Ես ոչ մի խնդրիր չեմ տեսնում 2016թ-ին հայ շախմատիստների` Բաքվում անցկացելիք շախմատային օլիպիադային մասնակցելու մեջ, նրանց անվտանգությունը հաստատ ապահոված կլինի:
ՖԻԴԵ-ի նպատակներից մեկն է այսպիսի առաջնությունների շնորհիվ ինչ-որ չափով նպաստել տարբեր երկրների միջև եղած խնդիրների լուծմանը:
Բացի այդ, եթե հայազգի մարզիկները` ուրիշ երկրի դրոշի տակ մասնակցում են տարբեր մրցումների Բքվում, ապա ինչու շախմատիստները չպետք է մասնակցեն Օլիմպիադային:
Ասեմ ավեին. ես, որպես ՖԻԴԵ-ի նախագահ ,ամբողջ ՖԻԴԵի անունից բոլոր հայ լրագրողներին, մեր հաշվին, հրավիրում եմ Բաքու` լուսաբանելու 2016թ.-ի Շախմատային օլիմպիդան»: