|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Փետրվարի 14-ին Թուրքմենստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որի առաջին փուլում կառաջադրվեն թեկնածուները. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Երկրի ընտրական օրենսգրքի համաձայն՝ թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է քաղաքական կուսակցություններին և քաղաքացիների խմբերին։ Վերջին դեպքում անհրաժեշտ է հավաքել ընտրողների առնվազն տասը հազար ստորագրություն։
Թուրքմենստանում կա երեք քաղաքական կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցությունը, Ագրարային կուսակցությունը և Թուրքմենստանի արդյունաբերողների և գործարարների կուսակցությունը։
Նշվում է, որ պետության ղեկավար կարող է ընտրվել առնվազն քառասուն տարեկան՝ Թուրքմենստանի քաղաքացի, որը ծնվել է երկրում և մշտապես բնակվել ու աշխատել է այնտեղ վերջին 15 տարիներին։ Նա ընտրվում է 7 տարով։
Ավելի վաղ Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել էր, որ ցանկանում է երիտասարդ առաջնորդներին զիջել պետական կառավարումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ ընտրություններ է նշանակել մարտի 12-ին։