կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-18 15:25
Սպորտ

Բալոտելլին "թանկ" է, "Ռեալ"-ի հետ բանակցելը՝ ծանր

Բալոտելլին "թանկ" է, "Ռեալ"-ի հետ բանակցելը՝ ծանր
Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ միլանյան ակումբը չի պատրաստվում ձեռք բերել Մարիո Բալոտելլիին. «Մենք չենք գնի Մարիոյին, քանի որ «Մանչեսթեր Սիթի»-ն մեծ գումար է պահանջում նրա դիմաց: Այժմ չենք պատրաստվում կենտրոնանալ կիսապաշտպանության վրա»,- իտալացու խոսքերն է մեջբերում Milan News-ը:
Փոխարենը՝ «ռոսոներիների» փոխնախագահը ակտիվ բանակցությունների մեջ է Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի կիսապաշտպան Կակայի գործակալի հետ:  Այդ առիթով Գալիանին ասել է. «Այն, ինչ ասաց Կական ինձ դուր եկավ:Սակայն բանակցելը «Ռեալ»-ի հետ շատ ծանր է: Հուսով եմ մենք համաձայնության կգանք»:
Հիշեցնենք, որ «Միլան»-ը փորձում է Կակային ձեռք բերել միայն վարձակալության հիմունքներով, մինչդեռ արքայական ակումբը շտապում է ազատվել բրազիլացուց, քանի որ նա ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստներից է ակումբում, ով միշտ պահեստայինների նստարանին է: