Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Public Policy Polling կազմակերպության ներկայացուցիչներն ավելի քան 800 ամերիկացիների շրջանում հարցում են անցկացրել, թե ինչ թեմաներ են նրանց հետաքրքրում ու հուզում: Պարզվել է, որ նախագահական ընտրություններից հետո քաղաքական գործիչները, որոնք ընտրությունների նախաշեմին բոլորի խոսակցության թեման էին, երկրորդ պլան են մղվել` իրենց տեղը զիջելով խավարասերներին ու ոջիլներին. տեղեկացնում է mignews.com-ը:
Ամերիկացիները նաեւ մտահոգված են ճանապարհների խցանումներով, կոլոնոսկոպիայի (հաստ աղիքի հետազոտման մեթոդ) անցավ մեթոդներով, նաեւ օգտագործված մեքենաների վաճառքով:
«Մենք ենթադրում էինք, որ ընտրություններից հետո քաղաքականության նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը կնվազի, սակայն պատկերացնել չէինք կարող, որ այդչափ: Կոնգրեսի գործողությունները երբեք այսքան անհետաքրքիր թեմա չեն եղել, որքան հիմա»,- ասում են հետազոտման հեղինակները:
Ի դեպ, հետաքրքրության մակարդակով քաղաքականությունն, այնուամենայնիվ, մրցում է, սեռավարակների, մանկական խաղահրապարակներում խուլիգանների, կոմունիզմի եւ Հյուսիսային Կորեայի թեմաների հետ: