Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական խորհրդարանի բրիտանացի անկախ պատգամավոր Էնդրյու Բրոնսը Public Service Europe պարբերականում Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ հոդված է տպագրել, որում զարմանք է հայտնում այն կապակցությամբ, թե ինչպես է ԵՄ-ն բանակցություններ է վարում մի պետության հետմ որը զավթել է ԵՄ անդամ Կիպրոսի մի հատվածը:
«ԵՄ-ին անդամակցելով` Թուրքիայի քաղաքացիները իրավունք կունենան ազատ շրջելու ԵՄ անդամ պետություններով, այդ թվում` Մեծ Բրիտանիայով: Իսկ ես այս պարագայում կնախընտրեմ, որ Մեծ Բրիտանիան Եվրոպական խորհրդի անդամ չլինի»,- գրում է Բրոնսը:
Ըստ նրա` բայցի այդ, թուրքերի մշակույթը կամ կրոնը եվրոպական չէ: Թուրքիայի բանակն անօրինական գործողություններ է իրականացնում ինքնիշխան պետության` Կիպրոսի դեմ: «Ըստ մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի գաղտնի զեկույցի` միայն 1974-ին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7 հոդվածներ են խախտվել: Տեղի են ունեցել սպանություններ, բռնաբարություններ, տղամարդկանց, կանանց և երեխաների մահապատիժ, խոշտանգումներ և այլն: 3000 մարդ անհայտ կորել է: Թուրքիան, սակայն, իր մեղքերը չի քավել»,- գրում է բրիտանացի խորհրդարանականը` հավելելով, որ Նոբելյան մրցանակակիր, գրող Օրհան Փամուկն էլ 1915 թվականին Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչելու պատճառով հետապնդման թիրախ էր դարձել:
Որքանո՞վ է հնարավոր, որ ԵՄ թեկնածու երկիրը ագրեսոր լինել ԵՄ անդամի նկատմամբ. հարց է բարձրացնում Բրոնսը: