կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-01 22:27
Քաղաքական

ԱԻՆ նախարարը` Երևանի ավագանու անդա՞մ

ԱԻՆ նախարարը` Երևանի ավագանու անդա՞մ

 

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել են 2013թ. մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության մասնակցությանն առնչվող հարցեր:

 

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

 

«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը մեկ անգամ ևս վերահաստատեց երկրում վճռական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Կուսակցությունն իր սեփական դերակատարության շրջանակներում անելու է հնարավորինը տարբեր բնագավառներում ընթացող փոփոխություններն էլ ավելի վճռականորեն առաջ մղելու և ժողովրդին հուզող հիմնախնդիրները նախաձեռնողական մոտեցումներով, վճռական ու նորարարական քայլերով լուծելու համար:

 

«Օրինաց երկիր» կուսակցությունը վերջին 15 տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել թե համապետական և թե տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններին: Կուսակցությունը կարևորում է ՏԻՄ, հատկապես` Երևան քաղաքի ավագանու ընտրությունները, դրանց` կուսակցության մասնակցությունը և տեղական նշանակության խնդիրների լուծմանը մասնակից լինելը, հետևաբար կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է.


1. «Օրինաց երկիր» կուսակցությունը մասնակցելու է Երևան քաղաքի ավագանու` մայիսի 5-ի ընտրություններին.

 

2. «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը հաստատել է համամասնական ցուցակի առաջին եռյակը: Ցուցակը գլխավորելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը: Ցուցակի երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, երրորդը` բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը: