|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները վերականգնում են քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի սպանության պատկերը` մշակելով բոլոր հնարավոր վարկածները. տեղեկացնում է Вести-ն:
Հաջողվել է գտնել այն տեղը, որտեղից կրակել են Դեդ Հասանի վրա, նաեւ հայտնաբերել են մարդասպանի ափի դրոշմն այդ վայրում: Ենթադրվում է, որ քրեական հեղինակությանը սպանել են հատուկ ծառայություններին կցված զենքով: Այդ կապակցությամբ անցկացվելու են մի շարք փորձաքննություններ:
Իսկ մահափորձի ժամանակ տուժած կինը վիրահատությունից հետո, ըստ բժիշկների, ծանր վիճակում է: Նրան միացրել են արհեստական շնչառության սարքին, նա գիտակցության չի եկել: Կինը 4,5 լիտր արյուն էր կորցրել կրծքին եւ ազդրին ստացած վերքերի հետեւանքով: