Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այս օրերին Բասկերի երկրում ցույցեր են անցկացվում` ի պաշտպանություն ահաբեկչական ԷՏԱ կազմակերպության բանտարկված անդամների, որոնց թիվը մոտ 500 է: Նրանց մի մասը ցմահ ազատազրկված է սպանությունների համար, մյուս մասն էլ` որոշակի ժամկետով` ահաբեկչական գործողությունների մասնակցելու համար:
Ցուցարարները, որոնց թվում են նաեւ բասկ մտավորականության ներկայացուցիչներ, համարում են, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է բուժել հին վերքերը, հետեւաբար` հարկ է ներում շնորհել ահաբեկիչներին, առաջին հերթին` նրանց, ովքեր տառապում են հիվանդություններից: Առավել եւս` որ ԷՏԱ-ն պաշտոնապես հրաժարվել է բռնությունից:
ԷՏԱ-ի անդամների գործերը վերանայելու պահանջով հանդես է եկել նաեւ Բասկերի ազգային կուսակցությունից կազմված տարածաշրջանային վարչակազմը: Ընդ որում` պահանջն ուղղված է ոչ միայն Իսպանիայի կենտրոնական իշխանություններին, այլ նաեւ բանտարկյալներին եւ բասկ հասարակությանը. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը: