կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-11 04:19
Աշխարհ

ԷՏԱ-ի դիմակավոր հրադադարը

ԷՏԱ-ի դիմակավոր հրադադարը

Բասկերի ETA խմբավորումը հայտարարել է զինված պայքարի դադարեցման մասին: Այս մասին ասվում է բրիտանական BBC-ի տեսագրության մեջ, որտեղ ETA-ն հայտարարում է, որ «զինված ակցիաներ կանցկացնի»՝ հանուն Բասկերի երկրի անկախության: Միաժամանակ, հայտարարության մեջ չի նշվում, թե արդյոք այդ միջոցառումները ժամանակավո՞ր բնույթ են կրում, թե` ոչ:

 

Որոշումն ընդունվել է մի քանի ամիս առաջ եւ պայմանավորված է «բասկերի մեծամասնության կողմից ժողովրդավարական գործընթացին միանալու» ցանկությամբ: Նախկինում ETA-ն, որը մեղադրվում է ավելի քան 820 մարդու մահվան մեջ, արդեն երկու անգամ հայտարարել է զինադադարի մասին, ինչը սակայն մի քանի անգամ խախտվել է իր իսկ կողմից: Տեսագրության մեջ խմբավորման երեք դիմակավորված անդամները նստած են սեղանի շուրջ: Մեջտեղում նստած կինը ընթերցում է հայտարարութան տեքստը, որում արդարացվում ենխմբավորման կողմից տասնամյակների ընթացքում իրականացված բռնությունները: Սակայն հայտարարության վերջում կինն ասում է, որ ETA-ն այժմ մտադիր է իր ուզածին հասնել ժողովրդավարական եղանակներով: Ինչպես հայտնել է Իսպանիայի  կառավարությունը, իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ուշադիր վերլուծում են  արված հայտարարության բովանդակությունը:

 

ETA խմբավորումը հիմնադրվել է 1959-ին, եւ այդ օրվանից զինված պայքար է մղել Իսպանիայի եւ Ֆրանսիայի հարավ-արեւմտյան 7 նահանգների անկախության համար, որոնք բասկերը համարում են իրենցը: 2006 թվականին ETA-ի եւ իսպանական կառավարության միջեւ սկսված բանակցությունները դադարեցվել են՝ Մադրիդի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետ, որի հետեւանքով զոհվել էր 2 մարդ: