Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղեկություն էր տարածվել, թե ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի որդին` Արման-Մինաս Օսկանյանը, Երևանում ծեծկռտուքի մասնակից է եղել և կոտրել է մի երիտասարդի քիթ:
«Փաստինֆոյին» ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ Վարդան Օսկանյանի տղան ականատես է եղել, բայց ոչ մասնակից: Նա հրավիրվել է ոստիկանություն և բացատրություն գրել:
Ըստ նույն աղբյուրի` դեպքը տեղի է ունեցել 10 օր առաջ. հունվարի 4-ին՝ ժամը 04.35-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիր բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ քթոսկրի կոտրվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1976թ. ծնված Պատրիկ Զ.-ն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։00-ին, Թամանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում Պատրիկ Զ.-ն վիճաբանել է 1982թ. ծնված Էդգար Ն.-ի հետ: Վեճի ժամանակ նրանք ձեռքերով հարվածել են միմյանց: Երկուսին էլ դատաբժշկի ուղեգիր է տրվել: Կատարվում է հետաքննություն: