Դերասանուհի Պենելոպե Քրուզը չի դադարում զարմացնել մարդկանց: Նա մշտապես ցուցադրում է իր բոլոր տաղանդները: Եվ ահա` բացահայտվել է նրա հերթական` երգելու տաղանդը: Դերասանուհին զուգերգ է երգել իսպանացի հայտնի երգիչ, Գրեմիի մրցանակակիր Միգել Բոսեի հետ: Երգի երաժշտությունը գրել է Պենելոպեի եղբայրը` Էդուարդո Քրուզը. տեղեկացնում է Daily Mail-ը: