Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրը նախորդի պես լի էր անակնկալներով:
Չեմպիոնության համար պայքարող 3 թիմերից ոչ մեկը 2-րդ տուրում անընդմեջ չկարողացավ հաղթանակ տոնել:
«Ատլետիկո Մադրիդ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Մալագա»-ին: Մադրիդցիները 1:0 հաշվով պարտվելուց հետո կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Հանդիպումն այդ հաշվով էլ ավարտվեց:
«Մադրիդի Ռեալ»-ը հյուրընկալվելով «Սելթա»-ին, 2 գնդակ ընդունեց սեփական դարպասը: Այս պարտությունից հետո «Ռեալ»-ը դուրս մնաց չեմպիոնության համար պայքարից:
«Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս գոլազուրկ արդյունքով ավարտեց խաղը «Էլչէ»-ի հետ:
Այսպիսով` վերջին տուրից առաջ «Բարսելոնա»-ն առաջատար «Ատլետիկո Մադրիդ»-ից ետ է մնում 3 միավորով: Վերջին տուրում այս թիմերը կմրցեն միմյանց հետ: