|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Yerkir.am-ի տեղեկություններով` երեկ Բաղրամյան պողոտայով շտապ բուժօգնության մեքենայով սրտի կաթվածով մի կին են տեղափոխելիս եղել հիվանդանոց: Շտապօգնության մեքենան ցանկացել է անցնել Բաղրամյան պողոտայով՝ հաշվի առնելով կնոջ ծանր վիճակը, սակայն ցուցարարները հրաժարվել են բացել աղբամաններից սարքած պատը:
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մեքենան ստիպված է եղել անցնել Ավետ Ավետիսյան փողոցով` երկարացնելով ճանապարհը:
«Կինը մահացել է, երբ հասցրել ենք հիվանդանոց: Կարծում եմ` կնոջ վիճակը չէր փոխվի, եթե երկու րոպե շուտ էլ հասցնեինք հիվանդանոց, քանի որ ի սկզբանե բավական ծանր է եղել վիճակը, բայց, իհարկե, հիվանդին հիվանդանոց հասցնելը երկարել է»,- ասաց նա: