կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-08 15:30
Իրավական

Հրազդանի անտառտնտեսությունում խոշոր գումարներ են յուրացվել

Հրազդանի անտառտնտեսությունում խոշոր գումարներ են յուրացվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ. հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության վերաբերյալ նախապատրաստված նյութերով, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև 2009թ. հունիսի 2-ին կնքված Լոռու, Կոտայքի և Արագածոտնի մարզերի անտառային հողերի անտառապատման ծրագրի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության պատասխանատու աշխատակիցները 2009թ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով կատարել են հավելագրումներ` յուրացնելով խոշոր չափի գումար:

 

Իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան այն պաշտոնատար անձինք, ովքեր պարտավոր են հսկել և ստուգել կատարված աշխատանքների որակն ու ծավալը, իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: