կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-07 10:30
Աշխարհ

Ասադը ճգնաժամից դուրս գալու տարբերակներ է առաջարկել

Ասադը ճգնաժամից դուրս գալու տարբերակներ է առաջարկել

 

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիացի ժողովրդին ուղղված իր խոսքում երկրում տիրող իրավիճակի մասին ասել է, որ դա պայքար է ժողովրդի և հանցագործ մարդասպանների միջև, պետության և դրա հակառակորդների միջև: Ասադն իրավիճակից դուրս գալու ծրագիր է ներկայացրել, որը ներառում է նոր կառավարության ստեղծում և համաներման հայտարարում. տեղեկացնում է РИА Новости-ն:

 

Ասադը Սիրիայում տիրող իրավիճակը չի համարում հեղափոխություն: Ըստ նրա` իրենք  պայքարում են ահաբեկիչների դեմ, որոնք հետապնդում են «Ալ Քաիդա»-ի գաղափարները, իսկ դրանք օտար են սիրիական մշակույթին և իսլամին:

 

Սիրիայի նախագահը իրավիճակից դուրս գալու տարբերակներ է առաջարկել: «Ճգնաժամից դուրս գալու առաջին փուլը պետք է լինի արտասահմանյան պետությունների պարտավորությունը ահաբեկիչների ֆինանսավորման դադարեցման գործում: Երկրորդ փուլը պետք է լինի կառավարական համաժողովը` ազգային երկխոսության հարցերով: Երրորդը նոր կառավարության ստեղծումն է և համաներման հայտարարումը»,- նշել է նա: 

 

Ասադը նաև շնորհակալություն է հայտնել Չինաստանին և Ռուսաստանին, որոնք թույլ չեն տալիս միջամտել Սիրիայի ներքին գործերին. «Սիրիայի ժողովուրդը երբեք չի մոռանա Ռուսաստանի ընկերական դիրքորոշումը»:

 

Իր ելույթում Սիրիայի նախագահը ապստամբ ուժերի հետ երկխոսության գնալու վերաբերյալ հայտարարել է, որ չի պատրաստվում բանակցել Արևմուտքի կողմից ուղարկված խամաճիկների հետ: