կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-31 15:25
Արցախ

Տարվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 14 հազար անգամ

Տարվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 14 հազար անգամ

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի` 2012թ. ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 68.700 կրակոց:

 

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ինտենսիվություն հատկապես նկատվել է պետական նշանակության միջոցառումների եւ տոն օրերի ժամանակ ու դրանց նախորդած շրջանում:

 

Չնայած հակառակորդի դրսեւորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ առաջապահ զորամասերը ողջ տարվա ընթացքում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ լիովին վերահսկել իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում՝ հարկ եղած դեպքում ձեռնարկելով նաեւ կանխարգելիչ գործողություններ եւ ստիպելով վերջինիս հրաժարվել իր նկրտումներից: