|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վերջին տարիներին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համարյա կրկնակի ավելացել են. Yerkir.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ, ի տարբերություն ադրբեջանական կողմից արձակվող կրակոցների քանակի, հայկական կողմի պատասխանները թվային առումով զիջում են հակառակորդի` հրադադարի ռեժիմի խախտումների թվին:
«Մենք պատասխանում ենք միայն այն կրակոցներին, որոնք ադրբեջանցիների կողմից արձակվել են նպատակային, այսինքն` կոնկրետ մեր զինվորների կամ խաղաղ ազգաբնակչության ուղղությամբ: Նշեմ, որ մենք երբեք առաջինը չենք խախտել հրադադարի ռեժիմը, այլ միայն պատասխան գործողությունների ենք դիմել` հակառակորդի սադրանքները դադարեցնելու նպատակով»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Ստորեւ ներկայացնում ենք Ադրբեջանի հետ Հայաստանի ու ԼՂՀ զորքերի շփման գծի ամբողջ երկարությամբ դիտարկված կրակոցների քանակը` ըստ տարիների: