կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-22 12:20
Քաղաքական

Ինչո՞ւ ՀՀՇ համագումարին չեն եկել Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ-ն

Ինչո՞ւ ՀՀՇ համագումարին չեն եկել Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ-ն

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀՇ համագումարին ներկա չեն ԲՀԿ-ն եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

Yerkir.am-ը ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է Փաշինյանի չգալու պատճառը: «Չգիտեմ, ես չեմ տեսել: Հրավիրել եմ, չի՞ եկել»,- նշեց նա:

 

Դիտարկմանը, թե Փաշինյանի չգալը պայմանավորված չէ՞ առկա հակասություններով, Մանուկյանը հայտարարեց՝ բացարձակ:
«Մարդը կարող է՝ ուշանում է, ինչո՞ւ եք միանգամից այդպես մտածում»,- ասաց նաը:


ՀՀՇ նախագահը չգիտեր նաեւ, թե ինչու չի եկել ԲՀԿ-ն: Նա ընդգծեց, որ ԲՀԿ-ին հրավեր եւս ուղարկվել է, ասել են, որ կգան:

 

Թե ինչու չէր եկել Փաշինյանը, չգիտեր նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

 

Հարկ է նշել, որ համագումարին չի մասնակցում նաեւ Սասուն Միքայելյանը, ում, ըստ Մանուկյանի, հրավեր եւս ուղարկվել է: