|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում, ժամը 12-ին վերջապես կայանալու է ՀՀՇ-ի վերածննդի համագումարը. գրում է «Հրապարակը»: Հրավիրված են «Ժառանգությունը», Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», Պահպանողական, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները, ՀՅԴ-ն:
Նախաձեռնող խմբի անդամ, ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանն ասաց, որ հրավիրել են բոլոր ընդդիմադիր կուսակցություններին: Իսկ ՀԱԿ-ը, որը համարվում է ՀՀՇ-ի իրավահաջորդը, հրավիրյալների թվում չէ: Թե ինչու, թերեւս հասկանալի է: ՀՀՇ-ն «գեղի կլուբ» համարելով՝ Տեր-Պետրոսյանն ամիսներ առաջ փորձեց պատմության գիրկն ուղարկել այն, եւ վերածնվողների նախաձեռնությունն էլ, ըստ էության, «վրեժի» զգացումից մղված էր:
«Հրապարակի» տեղեկություններով` համագումարին չի մասնակցի նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի նախագահը նախկին ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում