|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա առաջին 11 ամիսների հիմնական մակրոտնտեսական նախնական ցուցանիշները: Ըստ այդմ` տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 7.1 տոկոս: Այս ցուցանիշը չի արտահայտում մեր տնտեսության աճը, բայց որոշակի համեմատություններով կարելի է կռահել, որ Սերժ Սարգսյանի հրահանգը` 2012-ի համար ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, չի կատարվելու. գրում է «Ժողովուրդը»:
Խնդիրն այն է, որ անցած տարվանից ՀՆԱ աճի փոխարեն ԱՎԾ-ն ներկայացնում է տնտեսական ակտիվության ցուցանիշը: Եվ որպես կանոն` ամիսներ անց հրապարակվող ՀՆԱ աճի ցուցանիշը 2-3 տոկոսով ցածր է լինում ՏԱՑ-ից: Այսինքն` պետք է սպասել, որ տարվա կտրվածքով մեր տնտեսության աճի ցուցանիշը կլինի մոտ 5 տոկոս: Չնայած ԱՎԾ-ի ֆանտազիան և թվեր նկարելու ձիրքը թերագնահատել չի կարելի, եթե պետք լինի` ԱՎԾ-ն տնտեսական երկնիշ աճ էլ ցույց կտա: