Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը վստահեցնում է, որ հոկտեմբերի 10-ին նախատեսված հանարահավաքից հետո «նոր շարժում է սկսվելու` նոր թափով»: Այս մասին Մանուկյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե ինչո՞ւ հանրահավաքի համար որոշվեց հենց հոկտեմբերի 10-ը, գուցե այն պատճառով, որ հենց այդ օրն էլ որոշվելու է ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության հա՞րցը, պատգամավորը պատասխանեց. «Ո'չ, դա բացարձակ կապ չունի այդ օրվա հետ, և այդ օրն արտաքին քաղաքականությանը վերաբերող որևէ վեկտոր չի քննարկվելու: Մենք միայն ներքին խնդիրներ ենք բարձրացնելու ամսի 10-ին: Մեր ներքին խնդիրներն այնքան վտանգավոր և ծանր են, որ մեր երկիրն, անվտանգության առումով, լրջագույն մարտահրավերների առջև է կանգնած: Մենք փորձելու ենք սկսել այդ շարժումը` Հայաստանում հասնել արդար ընտրությունների»:
Հարցին` արդյո՞ք առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցելու է հանրահավաքին, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Ելույթների հերթականություն չենք քննարկել: Մենք կշրջենք Հայատանում, կտեսնենք ինչ տրամադրություն է տիրում, ինչ ցանկություններ կան ժողովրդի շրջանում: Շատ բան կախված է վերջին օրվանից»: