|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հայ-ադրբեջանական բանակցությունների հաջողության նշանը կլինի բանակցությունների շարունակությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Կարծում եմ՝ ևս մեկ նշան կլիներ բանակցությունների շարունակությունը, ինչին մենք շարունակում ենք աջակցել։ Մենք շարունակում ենք հավատալ, որ համաձայնության հասնելը հնարավոր է, և անհամբերությամբ սպասում ենք հետագա բանակցությունների առաջիկա ամիսներին», - ասել է Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պետք է սպասեն հայերն ու ադրբեջանցիները, որպեսզի հասկանան, որ բանակցությունները հաջող են անցել։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս տարի Վաշինգտոնում երկու անգամ բանակցություններ են անցկացրել։
Հուլիսի 21-ին սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը Բրյուսելում։