Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 21։40-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Չայնիի ոլորաններում զինված քաղաքացի կա, ով անհանգստացնում է քաղաքացիներին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Ժամանած ոստիկաններին Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Ս.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որից հետո BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձել է դիմել փախուստի, սակայն ինքը միջամտության ժամանակ գլուխը մտցրել է BMW-ի մեջ և այդ ընթացքում BMW-ի մեջ գտնվող տղամարդն ատրճանակը պահել է իր ծոծրակին, այնոհետև մեկ այլ քաղաքացի, ըստ նախնական տեղեկությունների, BMW-ն նույնպես հարվածել է, կարողացել է վնասազերծել զինված ատճանակով զինված քաղաքացուն։
Գ. Շամշյանի տեղեկությունններով՝ պարզվել է, որ BMW-ի վարորդը ԱՄՆ քաղաքացի՝ 28-ամյա Մ. Պետեռն է, իսկ նրան վնասազերծած քաղաքացին Վահե Հարությունյանն է, ով ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ով աշխատում է ճանապարհային ոստիկանության Գյումրու հաշվառման քննական բաժնում։