|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ Մասիսում ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակով առաջադրված Մուրադ Մուրադյանը իր մարդկանց ուղարկել է հիվանդանոց, որպեսզի համոզեն, որ նախօրեին դանակահարված ԲՀԿ‐ի մարզային կառույցի ներկայացուցիչը չբողոքի եւ պնդի, որ վեճը կենցաղային հողի վրա է եղել։
Նշենք, որ Մուրադ Մուրադյանի շտաբի անդամներից մեկը նախընտրական վեճի պատճառով դանակահարել էր ԲՀԿ մարզային կառույցի ներկայացուցչին։
Բանն այն է, որ Մուրադ Մուրադյանը Սերժ Սարգսյանից հստակ զգուշացում է ստացել, որ իր անվան հետ մի անգամ էլ որեւէ միջադեպ կապվի, ապա շատ լուրջ խնդիրներ կունենա։ Հիմա Մուրադ Մուրադյանը ամեն գնով փորձում է ԲՀԿ-ականի ընտանիքին համոզել, որ չբացահայտեն վեճի իրական պատճառը։
Նշենք, որ օրեր առաջ Մուրադ Մուրադյանը բախվել էր նույն տարածքում առաջադրված Արայիկ Գրիգորյանի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում