կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-24 11:06
Քաղաքական

Մուրադ Մուրադյանը` Մասիսում տեղի ունեցած դեպքերի մասին

Մուրադ Մուրադյանը` Մասիսում տեղի ունեցած դեպքերի մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ ինքը միջոցառման է եղել և տեղյակ չէ, թե ի՞նչ է կատարվել Մասիս քաղաքում:

«Ես երեկ միջոցառման եմ եղել Հրազդանի ձորում` կնոջս հետ: 400 մարդ էր ներկա, կարող եմ 200-ի անունը տալ, որոնց երևի ճանաչում եք: Ես Մասիսում չեմ եղել»,- ասաց նա:

Իսկ այդպիսի միջադեպեր հրահրելը, ըստ Մուրադյանի, վաղուց է սկսվել: «Այս ամեն ինչն արդեն մեկ ամիս ու կես է` ինչ սկսվել է, այդ հրահրողներն ու պարագլուխները ովքե՞ր  են, դուք հետաքրքրվեք, իմացեք: Ես դեռ շտաբ չեմ գնացել, իսկ մնացածը դուք հետաքրքվեք, իմացեք»,- շտապեց ասել ՀՀԿ-ականը և անջատեց հեռախոսը:

Դեպքի հետ կապված մանրամասներ փորձեցինք ճշտել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանից, ով մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ դեպքի մասին, նոր է ուզում պարզել, թե ինչ է կատարվել քաղաքում: «Բայց դուք մամուլին այդքան էլ մի հավատացեք, ի՞նչ իմանանք` ճի՞շտ է, թե՞ ոչ, հազար ու մի բան կարող են գրել»,- ասաց նա, ապա հավելեց, որ դեռ կպարզի իրականությունը:

Նշենք, որ մամուլում լուրեր են հայտնվել, թե Մասիս քաղաքում հանրապետականները ծեծել են միմյանց, և ոստիկաններ են միջամտել: