կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-15 14:26
Մշակույթ

Հայկական երաժշտության դեսպանը

Հայկական երաժշտության դեսպանը

Դեկտեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ֆրանսահայ ջազ երաժիշտ Անդրե Մանուկյանի համերգը:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երաժիշտը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է հայրենիքում: «Հայաստանում ինձ իսկական հայ եմ զգում: Աշխարհի տարբեր բեմերում ներկայանում եմ որպես հայ արվեստագետ, որտեղ ինձ զգում եմ հայկական երաժշտության դեսպան»,- ասաց Մանուկյանը:

 

Ըստ նրա` ջազային երաժշտության համար հայկական երաժշտությունը մի նոր պատուհան է բացում, ինչպես նաև հայկական բարձր երաժշտության միջոցով բացահայտում հայի բնավորության մի շարք գծեր:

 

«Ֆրանսիայի կինոթատրոններից մեկի տնօրենի խնդրանքով 6 տարի առաջ երգեցի հայկական մի երգ, որն ինձ սովորեցրել էր տատիկս, ելույթն ինձ համար պատուհան բացեց դեպի հայկական երաժշտություն»,- ասաց երաժիշտը` հավելելով, որ Հայաստանում ունենք մեծ երաժշտական հարստություն, որը պետք է պահպանենք ու տարածենք աշխարհով մեկ: