|
Փոխարժեքներ
22 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Իրանն ու Ադրբեջանը վճռական են տրամադրված երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում։ Այդ մասին «Ինստագրամ»-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ամփոփելով իր՝ Բաքու կատարած այցի արդյունքները։
Արաղչին գրել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելին են, քան պարզապես հարևանությունը. դրանք արտացոլում են խորը պատմական, մշակութային և քաղաքակրթական կապեր։
Իրանի ԱԳ նախարարի խոսքով երկու երկրների հարաբերություններն ընդլայնվում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, հումանիտար ուղղություններով։
«Երկու երկրները վճռականորեն տրամադրված են իրենց համագործակցությունը ռազմավարական մակարդակի հասցնելու հարցում»,- գրել է Արաղչին։
Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ բոլոր հանդիպումներում ընդգծվել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը՝ որպես բոլոր երկրների առաջընթացի և բարեկեցության նախապայման։